Ինգուշ լեռնագնաց Լեյլա Ալբոգաչիևան Էվերեստի գագաթ է բարձրացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ինգուշեթիայի նախագահ Յունուս բեկ Եվկուրովի դիմանկարները՝ հաղորդում է Lenta-ն:
Հարցազրույցներից մեկում լեռնագնացն ասել է, որ Էվերեստի գագաթ է բարձրացրել հինգ նկար, որոնց հետ ցանկացել է լուսանկարվել:
«Լուսանկարներից երեքը քամին քշեց իմ ձեռքերից: Մնացին միայն Վլադիմիր Պուտինի ու Յունուս բեկ Եվկուրովի լուսանկարները, որոնց նվիրել եմ լեռան գագաթ բարձրանալը»,- ասել է նա:
Նշենք, որ Ալբոգաչիևան Էվերեստի գագաթը նվաճում է երկրորդ անգամ: Նա բարձրացել է Նեպալի կողմից, որն ավելի բարդ է համարվում, քան Տիբեթի կողմից բարձրանալը: Նա Էվերեստի գագաթին անցկացրել է 35 րոպե:









































