Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում կայացած Իսպանիա – Ուրուգվայ (2:1) խաղը Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի կարիերայում 800-րդն էր:
Կասիլյասը «Ռեալ»-ի կազմում իր մեկնարկային խաղն անցկացրել է 1999թ. սեպտեմբերի 12-ին: Դրանից հետո նա «Արքայական ակումբ»-ի կազմում 654 խաղ է անցկացրել Պրեմիերայում, Իսպանիայի և Չեմպիոնների Լիգայի գավաթների խաղարկություններում:
2000թ. հունիսի 6-ին Իկերն առաջին հանդիպումն անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում: Ուրուգվայի ընտրանու դեմ խաղը Կասիլյասի համար 146-րդն էր հավաքականի կազմում և 800-րդը՝ մարզական կարիերայում:
Կասիլյասն Իսպանիայի հնգակի չեմպիոն է, Չեմպիոնների Լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն:






































