Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին խոստովանել է, որ չգիտեր Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կանոնակարգը:
Հարձակվողը տեղյակ չէր, որ մրցաշարում ստացած երկրորդ դեղին քարտից հետո 1 խաղով որակազրկվելու է: Հիշեցնենք, որ «Միլան»-ի հարձակվողն Ուրուգվայի հավաքականի դեմ խաղում հաղթական գոլից հետո հանեց մարզաշապիկն ու դեղին քարտ ստացավ:
«Չգիտեի, որ այս մրցաշարում երկրորդ դեղին քարտից հետո որակազրկում է սպառնում: Հաջորդ անգամ նման բան չեմ անի»,- հայտարարել է 22-ամյա հարձակվողը:








































