Wednesday, 10 06 2026
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել

Մեկնարկեց ՀՖՖ ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը. Սպորտ

Հունիսի 15-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը: Հիշեցնենք, որ դասընթացներին մասնակցում են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, հայկական ակումբների գլխավոր մարզիչներ Վարդան Բիչախչյանը, Սևադա Արզումանյանը, մարզիչներ Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը և Սլավա Գաբրիելյանը:

Դեռ ապրիլին դասընթացի մասնակիցները հերթական ուսումնական ուղևորության (Study trip-ի) շրջանակներում մեկ շաբաթով մեկնել էին Գերմանիա, որտեղ, բաժանվելով 2 խմբերի, մոտիկից ծանոթացել էին գերմանական «Բայեր Լևերկուզեն» և «Բորուսիա Մյունխենգլադբախ» ակումբների ենթակառուցվածքներին, պատմությանը, մարզումային գործընթացին, մանկապատանեկան ֆուտբոլի կազմակերպման ու զարգացման ծրագրերին, ներկա էին գտնվել Գերմանիայի առաջին և երկրորդ բունդեսլիգաների հանդիպումների:

Այժմ 2 խմբերի ներկայացուցիչները հանդես եկան Գերմանիայում իրենց տեսածի մասին զեկույցով: «Բորուսիա Մյունխենգլադբախի» մասին էլեկտրոնային զեկույցը ներկայացրեց Սուրեն Չախալյանը, իսկ «Բայեր Լևերկուզենինը»՝ Արմեն Սանամյանը: Մասնակիցները՝ Ֆլեմմինգ Սերիցլևի գլխավորությամբ, մանրակրկիտ վերլուծության ենթարկեցին նաև Գերմանիայի առաջնության «Բորուսիա Մյունխենգլադբախ»-«Վոլֆսբուրգ» և «Բայեր Լևերկուզեն»-«Վերդեր» հանդիպումները, որոնց հետևել էին անմիջապես մարզադաշտերում:

Տեսական պարապմունքներին հետևեցին գործնական պարապմունքները ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: «Փյունիկ-2»-ի ֆուտբոլիստները երկու օր իրականացրեցին «Բորուսիա Մյունխենգլադբախի» և «Բայեր Լևերկուզենի» մարզումային ծրագրերից վարժություններ: Համապատասխանաբար Վարդան Բիչախչյանի և Աշոտ Ավետիսյանի կողմից ղեկավարվող մարզումային վարժությունների թվում էին 5-ը 5-ի և 10-ը 10-ի դեմ խաղերը, փոքր տարածության վրա ակտիվ պրեսինգի խաղային վարժությունը, արագ անցումը պաշտպանությունից հարձակման և հակառակը, եզրային փոխանցումներից հետո գրոհի եզրափակումը և այլն:

ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը կտևի ևս 3 օր և կեզրափակվի հունիսի 19-ին: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամլո ծառայությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում