Մեքսիկայի հավաքականի դարպասն ուղարկած գնդակը հատուկ նշանակություն ունի Անդրեա Պիրլոյի համար, քանի որ նա այդ գոլ խփել է Իտալիայի ընտրանու կազմում անցկացրած իր 100-րդ խաղում:
«Հիանալի զգացում է, երբ հասկանում ես, որ քո երկրի հավաքականի կազմում 100 հանդիպում ես անցկացրել և գոլի հեղինակ ես դարձել լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Մանկուց էի երազում սրա մասին: Ուրախ եմ, որ մեր երկրպագուներին երջանկության մասնիկ պարգևեցի:
Կարևոր էր առաջին խաղում հաղթանակ տանելը: Չգիտեմ, ինչու են ինձ միշտ համեմատում բրազիլացիների հետ, բայց անկասկած, դա շատ հաճելի է: Ինձ արդեն Պիրլինյո են անվանում»,- նշել է իտալացին:










































