Իսպանական ABC պարբերականն անցկացրել է հարցում՝ Իսպանիայի պատմության մեջ լավագույն մարզիկի որոշման նպատակով:
Հարցումն անցկացվել է հարյուրավոր մասնագետների, մարզիչների, մարզիկների շրջանում, որոնք իրենց ներդրումն են ունեցել Իսպանիայի սպորտի զարգացման գործում:
Ռաֆայել Նադալը ճանաչվել է լավագույնը՝ շրջանցելով հեծանվորդ Միգել Ինդուրայնին և բասկետբոլիստ Պո Գազոլին:






































