Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը գովեստի խոսքեր է հղել իր թիմակից Անդրես Ինյեստայի հասցեին:
Հիշեցնենք, որ Կոնֆեդերացիաների գավաթի ընթացիկ խաղարկության մեկնարկային՝ Իսպանիա – Ուրուգվայ (2:1) խաղում Ինյեստան գերազանց խաղ ցուցադրեց և դարձավ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
«Անդրեսը ֆուտբոլիստ է, որն առանձնանում է մյուս խաղացողներից: Մեր բախտը բերել է, որ Ինյեստան իսպանացի է:
Գերազանց խաղ անցկացրինք: Անընդհատ տիրում էինք գնդակին և կարողանում էինք ճեղքել հակառակորդի պաշտպանությունը: Այնպես որ, գոհ ենք մեր ցուցադրած խաղից»,- հայտարարել է Պեդրոն:









































