Բրազիլական «Կորինտիանս»-ը հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կակայի ծառայություններով: Այդ մասին տեղեկացնում է AS-ը:
Բրազիլական ակումբը պատրաստ է 31-ամյա ֆուտբոլիստին վճարել երկու անգամ ավելի պակաս աշխատավարձ, քան նա հիմա ստանում է «Ռեալ»-ում:
Բացառված չէ, որ «Ոսկե գնդակ»-ի 2007թ. մրցանակակիրը կհամաձայնի կրճատել աշխատավարձը խաղային պրակտիկա ձեռք բերելու համար: Կակայի՝ «Ռեալ»-ի հետ գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2015թ.:









































