Բիլբաոյի «Ատլետիկ»-ի նախկին գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան համաձայնության է եկել «Սանթոս»-ի ղեկավարության հետ և պատրաստ է գլխավորել թիմը:
Առաջիկա օրերին արգենտինացի մասնագետը Բրազիլիա կմեկնի` ակումբի աշխատակիցների և ֆուտբոլիստների հետ ծանոթանալու նպատակով: Նրան, մասնավորապես, հետաքրքրում է, թե ինչպես է աշխատում ակումբի մանկապատանեկան դպրոցը:
Հիշեցնենք, որ «Ատլետիկ»-ի ղեկավարները չերկարաձգեցին Բիելսայի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը, քանի որ դժգոհ էին թիմի ցուցանիշներից: Միաժամանակ «Սանթոս»-ում հուսով են, որ Բիելսան հիանալի կաշխատի երիտասարդ ֆուտբոլիստների հետ:









































