«Սեքս` պատրաստված է Գերմանիայում» փաստագրական ֆիլմում, որը նկարահանել են երկու տարի, հաղորդվում է, որ երկրում ամեն օր շուրջ 1 միլիոն տղամարդ օգտվում է սեքս ծառայություններից: Գերմանիայում ընդհանուր առմամբ գործում է 3500 հասարակաց տուն: Սեքսարդյունաբերության տարեկան շրջանառությունը կազմում է 14.5 միլիարդ եվրո՝ հաղորդում է The Daiy Mail-ը:
Թաքնված տեսախցիկների միջոցով ֆիլմի հեղինակները ուսումնասիրել են Բեռլինի ամենաէժան հասարակաց տները, որտեղ այցելուները 49 եվրո են վճարում այցելության համար և սեքսով զբաղվում են՝ որքան ցանկանում են:
Գերմանիայում մարմնավաճառությունն օրինականացվել է մարմնավաճառներին դաժան վերաբերմունքից պաշտպանելու, ինչպես նաև բժշկական ապահովագրության և այլ իրավունքների նպատակով: Համարվում է, որ մարմնավաճառների 2/3-ը, որոնց թիվը Գերմանիայում կազմում է շուրջ 400 հազար, Գերմանիա են ժամանում արտասահմանից:
Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային բյուրոյի վիճակագրության համաձայն` օրենքի ընդունման տարվա համեմատ Գերմանիայում մարդկանց վաճառքի դեպքերի թիվը նվազել է 1/3-ով: 2011թ. գրանցվել է 636 դեպք:









































