Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսն ավարտել է մարզչական կարիերան:
«Վստահ կարող եմ ասել, որ ավարտում եմ մարզչական կարիերաս: Ցանկանում եմ ֆուտբոլից հեռանալ բարձր նոտայով: Կարծում եմ` ճիշտ որոշում եմ կայացրել»:
Հիշեցնենք, որ Հայնկեսի գլխավորությամբ Մյունխենի «Բավարիա»-ն 2012/13թթ մրցաշրջանում դարձավ Գերմանիայի չեմպիոն, նվաճեց Չեմպիոնների Լիգայի ու Գերմանիայի գավաթները:
Բացի այդ, Հայնկեսը Չեմպիոնների Լիգայի գավաթը նվաճել է նաև 1998թ.` Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:








































