Վճարովի արձակուրդը և սոցիալական փաթեթն աշխատակիցների տրամադրությունը բարձրացնելու միակ միջոցը չեն: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ պատուհանները նույնպես մտնում են այդ ցուցակի մեջ: Ավելի ճիշտ՝ նրանց թիվն ու չափերը: Աշխատակիցները, ովքեր աշխատում են նման պատուհաններով գրասենյակներում, ֆիզիկապես ավելի ակտիվ են, ավելի լավ են քնում և կյանքի որակի ավելի բարձր մակարդակ ունեն, քան թե նրանք, ովքեր աշխատում են առանց պատուհանների շինություններում: Հետազոտությանը մասնակցել է 49 մարդ, որոնցից 22-ն աշխատել է պատուհաններով, իսկ 27-ն՝ առանց պատուհան գրասենյակներում:
Նրանք, ովքեր աշխատել են պատուհաններով գրասենյակներում աշխատանքային ժամերին ստացել են 173 % ավել լույս և գիշերը քնել են միջինը 46 րոպե ավելի շատ, քան թե նրանք, ովքեր աշխատել են առանց պատուհանի գրասենյակներում: Բնական լուսավորմամբ գրասենյակների աշխատակիցները մեծ ֆիզիկական ակտիվության հակում են ունեցել, ավելի քիչ են տառապել քնի խանգարումներից, չեն բախվել քնկոտության խնդրի հետ օրվա ընթացքում, ինչպես նաև առանձնացել են կյանքի ավելի բարձր որակով: Այդ ցուցանիշները շատ էական են եղել:
Փորձագետները պնդում են, որ պետք է հաշվի առնվի գրասենյակների ճարտարապետական դիզայնը՝ թե որքան է բնական լուսավորությունը ազդում աշխատակիցների վրա և նպաստում նրանց բարօրությանը:










































