Ալմաստի անտվերպենյան համաշխարհային կենտրոնը նվազեցրել է փետրվարին Բրյուսելի օդանավակայանում գողացված ալմաստների արժեքը 10 անգամ: Գողոնի արժեքը կազմել է 300 մլն դոլար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բելգիական ԶԼՄ-ներին: Նախկինում մասնագետների գնահատականներով՝ գողոնի արժեքը կազմել է մոտ 37.5 մլն եվրո:
Կենտրոնի ներկայացուցիչ Կարոլինա դե Վոլֆի խոսքով՝ իր գնահատականով այդ թիվը չի փոխվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ոստիկանական համազգեստներով 8 հանցագործներ հայտնվել էին Բրյուսելի օդանավակայանի բեռնման գոտում, մոտեցել Swiss ավիաընկերության՝ դեպի Ցյուրիխ ուղևորվող օդանավին, որում Brink’s ինկասատորական ընկերության աշխատակիցները բեռնել էին ալմաստի խոշոր խմբաքանակ, և 10 կգ թանկարժեք քար գողացել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը կողոպուտի կասկածանքով 3 երկրներում 31 մարդու է ձերբակալել: Գողացված ալմաստների մի մասը հայտնաբերվել էր Շվեյցարիաում: Մամուլին հայտնի է դարձել միայն մեկ կասկածյալի անունը: Նա հարուստ քրեական անցյալ ունեցող 43-ամյա ֆրանսիացի Մարկ Բերտոլդին է:










































