Կորեայի Հանրապետության «Ինչխոն» միջազգային օդանավակայանը 8-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհում լավագույնը: Նման որոշում է կայացրել Ստամբուլում կայացած Օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI)՝ հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով ԶԼՄ-ներին:
Ամեն տարի այս կազմակերպությունը հարցումների միջոցով գնահատում է աշխարհի մոտ 1700 օդանավակայանների աշխատանքը 34 ցուցանիշով:
«Ինչխոնի» միջազգային օդանավակայանը առաջինն է աշխարհում, որը լավագույնի կոչմանն է արժանանում 8 տարի շարունակ:









































