«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հուսով է, որ Մադրիդի «Ռեալ»-ն ընթացիկ մրցաշրջանում ոչինչ չի նվաճի:
«Ակնհայտ է. «Բարսելոնա»-ում ցանկանում են, որ «Ռեալ»-ը մնա ձեռնունայն: «Ռեալ»-ում նույնը մտածում են «Բարսելոնա»-ի մասին: Այժմ «արքայական ակումբ»-ը Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու հնարավորություն ունի:
Հիանալի կլինի, եթե կարողանանք Իսպանիայի չեմպիոն դառնալ և նվաճել երկրի գավաթը: Միշտ դժվար է երկու տիտղոս նվաճել: Անձամբ ես նվաճել եմ ավելի շատ, քան սպասում էի կարիերաս սկսելու ժամանակ»,-AS-ը մեջբերում է Մեսսիի խոսքերը:











































