Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտնել է, որ թիմը մեկնում է Բրազիլիա և կմասնակցի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը` հավատալով սեփական ուժերին:
«Մենք լուծել ենք մեր խնդիրները: Թիմում հիանալի մթնոլորտ է տիրում: Սաներս գերազանց մարզավիճակում են: Ամերիկա ժամանանելուց հետո տղաները բարելավել են իրենց խաղային որակները:
Մենք մեկնում ենք Բրազիլիա` հավատալով սեփական ուժերին, ինչը նշանակում է, որ մենք վստահ խաղ ենք ցուցադրելու: Սակայն չի կարելի մոռանալ, որ ևս 7 թիմեր ցանկանում նվաճել Կոնֆեդերացիայի գավաթը»,- ասել է դել Բոսկեն:






































