Անգլիայի Չեմփիոնշիփի 46-րդ տուրում «Մեդլսբրո»-ն ոչ-ոքի է խաղացել «Բրայթոն»-ի հետ (1:1) և ապահովել տեղը Պրեմիեր լիգայում:
Այտոր Կարանկայի թիմը պետք է չպարտվեր, ինչը հնարավորություն կտար մրցաշարային աղյուսակում զբաղեցնել 2-րդ հորիզոնականը, որն էլ Պրեմիեր լիգայի ուղեգիր է ապահովում:
Անգլիայի բարձրագույն խմբի առաջնություն վերադառնալու համար «Միդլսբրո»-ից պահանջվեց 7 տարի: Ավելի վաղ Պրեմիեր լիգայի ուղեգիր էր ապահովել «Բարնլի»-ն:









































