Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն կարմիր քարտ է ստացել «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում Էկվադորի ընտրանու դեմ կայացած խաղում (1:1) ոչ մարզական վարք դրսևորելու պատճառով:
Հանդիպման 88-րդ րոպեին 29-ամյա խաղացողը վնասվածք էր ստացել և լքում էր խաղադաշտը հատուկ էլեկտրամեքենայի միջոցով: Ընթացքում նա ոտքով հարվածել է մեքենայի վարորդին, ինչի համար էլ հեռացվել է խաղադաշտից:










































