«Ռոմա»-ի ղեկավարները նոր պայմանագիր կառաջարկեն թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտիին: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
36-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև առաջիկա մրցաշրջանի ավարտը: Ենթադրվում է, որ ակումբը նոր պայմանագրի շուրջ բանակցություններ կսկսի և ֆուտբոլիստի հետ համաձայնության կգա առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ Տոտին հանդես է գալիս «Ռոմա»-ի կազմում 1992 թվականից:






































