Մադրիդի «Ատլետիկո»-ի առաջատար Անտուան Գրիզմանը հակադարձել է Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալին։ Վերջինս դժգոհել էր մադրիդյան ակումբի ցուցադրած խաղից՝ մատնանշելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիա»-ի և «Ատլետիկո»-ի դիմակայությունը։
«Երկրպագուները գոհ են, որ թիմը դուրս է եկել եզրափակիչ։ Մեզ համար դա ամենակարևորն է։ Ինձ համար միևնույնն է՝ ինչ խաղ ենք ցուցադրում․ մենք եզրափակչում ենք։ Մեր խաղն արդյունք է ապահովում»,- Գրիզմանի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ատլետիկո»-ի հակառակորդը Մադրիդի «Ռեալ»-ն է։ Եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 28-ին՝ Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում։







































