Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիքսենի կարծիքով` Հայաստանի ազգային թիմի դեմ խաղում 4:0 հաշվով պարտություն կրելուց հետո նա կկորցնի «Միլան» տեղափոխության շանսը:
«Չորս գոլ բաց թողեցինք և ոչ մի հատ չխփեցինք: Չգիտեմ, թե ինչն այնպես չգնաց: Հայերը հիանալի էին խաղում: Նրանք շփոթեցրել էին մեզ: Մենք բոլորս և անձամբ ես շատ վատ խաղ ցուցադրեցինք:
Կարծում եմ, որ աշխարհի առաջնությունն արդեն անիրագործելի երազանք է: Չեմ կարծում նաև, որ նման խաղից հետո «Միլան»-ը կամ որևէ այլ ակումբ կհետաքրքրվի իմ ծառայություններով»,- ասել է ֆուտբոլիստը:






































