Երեքշաբթի Մոսկվայի կենտրոնում հայտնաբերվել է սպանված տղամարդու դի: Սպանվածը, ինչպես պարզվել է, խոշոր շինարարական ընկերության համահիմնադիր է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Դին հայտնաբերվել է Նովինսկի բուլվարի №16 շենքի մոտ:
Ինչպես պարզվել է՝ նրան դանակով վնասվածքներ էին հասցրել: ՌԴ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով:
Գերատեսչության տվյալներով՝ Lotte Plaza հյուրանոցի մուտքից ոչ հեռու 50-ամյա տղամարդու վրա է հարձակվել դիմակավորված անհայտ անձը, որն այնուհետև մեքենայով թաքնվել է դեպքի վայրից:
Իրավապահ մարմինների աղբյուրի տեղեկություններով՝ զոհվածը ծագումով հայ խոշոր գործարար, Իրաքում Հայաստանի դեսպանի եղբայրն է: