Եվրոպական կենտրոնական բանկը մայիսի 4-ին կայացրել է 500 եվրո արժողությամբ թղթադրամների թողարկումը դադարեցնելու որոշում՝ հայտնում է haqqin.az-ը:
Պատճառը համարվում է այն է, որ այդ թղթադրամների միջոցով հնարավոր է իրականացնել անօրինական գործունեություն:
Թղթադրամների թողարկումը կդադարեցվի մոտավորապես 2018 թվականի վերջին, երբ շրջանառության մեջ դրվի 100 և 200 եվրո արժողությամբ թղթադրամների նոր շարք: Իսկ 500 եվրո արժողությամբ թղթադրամները հետագայում էլ կարող են օգտագործվել որպես օրինական վճարման միջոց:









































