Bild-ի փոխանցմամբ՝ իտալական «Ֆիորենտինա»-ն Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գոմեսի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:
Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվողը դեռ պաշտոնապես պայմանագիր չի ստորագրել «մանուշակներ»-ի:
Հիշեցնենք, որ Գոմեսի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էր «Նապոլի»-ն, որն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա թիմում պահել ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին:








































