Իսպանական «Սելտա»-ի հարձակվող Յագո Ասպասը պատրաստվում է տեղափոխվել «Լիվերպուլ»: BBC-ի փոխանցմամբ՝ հարձակվողը շուտով պաշտոնապես պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ:
Այսօր հարձակվողը բուժզննում կանցնի, որից հետո կստորագրի համաձայնագիր: «Լիվերպուլ»-ը խաղացողի տեղափոխության դիմաց «Սելտա»-ին 7 մլն ֆունտ կվճարի:
Հիշեցնենք, որ Ասպասի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Կիևի «Դինամո»-ն:






































