«Մոնակո»-ն նոր առաջարկ է կատարել Թուրինի «Յուվենթուս»-ին թիմի 27-ամյա կենտրոնական կիսպաշտպան Կլաուդիո Մարկիզիոյի տրանսֆերի վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է Sport Mediaset-ը:
Ֆրանսիական թիմը, որի սեփականատերը հանդիսանում է ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովլևը, պատրաստ է Իտալիայի ընտրանու ֆուտբոլիստի իրավունքների դիմաց 30 մլն եվրո վճարել:
«Մոնակո»-ն խաղացողին երկարաժամկետ պայմանագիր է առաջարկում ՝ տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով: Հիշեցնենք, որ առաջին առաջարկը, որով թիմը պատրաստ էր 25 մլն եվրո վճարել, «Յուվե»-ն մերժել է:





































