21-ամյա կիսապաշտպան Սեդրիկ Մաբվատին, ով ծնվել է Կոնգոյում, տեղափոխվել է իսպանական «Բետիս»: Ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Սևիլիայի ակումբի հետ, իսկ «Բետիս»-ը խաղացողի տեղափոխության դիմաց վճարել է… 1.2 եվրո:
«Նումանսիա»-ի ֆուտբոլիստի համաձայնագրում կար կետ, ըստ որի՝ նա կարող էր անվճար տեղափոխվել Պրեմիերայի ցանկացած ակումբ: Նշված գումարը «Բետիս»-ը վճարել է որպես հարկ:
Մինչև «Նումանսիա» տեղափոխությունը կիսապաշտպանը հանդես է եկել «Ատլետիկո»-ի երկրորդ թիմի կազմում:






































