Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը հեթական անգամ հերքել է իր՝ իսպանական գրանդը լքելու մասին լուրերը:
«Ես երբեք չեմ խոսել Անգլիա վերադառնալու մասին: Շատ ժամանակ եմ կորցրել, որպեսզի հայտնվեմ այն թիմում, որտեղ ցանկանում էի: Չեմ մտածել հեռանալու մասին:
Երբ այլևս անհրաժեշտ չլինեմ «Բարսելոնա»-ին, կվերադառնամ այս խոսակցութուններին: Իմ միակ ցանկությունը «Բարսա»-ի հետ հաջողության հասնելն է: Մանկուց երազել եմ այդ մասին»,- նշել է կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ վերջերս մամուլում հայտնվել է տեղեկատվություն ըստ որի՝ Սեսկի ծառայություններով հետաքրքրվում են «Արսենալ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն:









































