«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը բանակցություններ է սկսել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի հետ։
«Յունայթեդ»-ի ղեկավարությունը դժգոհ է Լուի վան Գալի կատարած աշխատանքից։ Պրեմիեր լիգայի 36-րդ տուրից հետո թիմը վաստակած 60 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում։
The Guardian-ի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի ներկայացուցիչներն այսօր առավոտյան հանդիպել են Մոուրինյոյի հետ ու սկսել բանակցությունները։





































