Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը հրաժարվել է ընդունել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի առաջարկն ու զբաղեցնել մարզական տնօրենի պաշտոնը:
1998 թվականի աշխարհի չեմպիոնը ցանկանում է մարզչական գործունեություն սկսել: Տվյալ պահին Զիդանը նախատեսում է «արքայական ակումբ»-ի ապագա գլխավոր մարզչի օգնական լինել:
Տեղեկությունների համաձայն` Զիդանն արդեն խոսել է այդ մասին Կառլո Անչելոտիի հետ, ով ձգտում է գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը:








































