Թուրքական «Ֆեներբախչե»-ն կարող է զրկվել ՉԼ գավաթի խաղարկության 2013/14թթ մրցաշրջանին մասնակցելու իրավունքից: Պատճառը պայմանավորված խաղերի կազմակերպման հետ կապված սկանդալն է:
ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ պայմանավորված խաղերի կազմակերպման գործով հարուցված քննության լսումը կկայանա հունիսին: Հիշեցնենք, որ ակումբը 2012 թվականին զրկվել է եվրագավաթների խաղարկությանը մասնակցելու իրավունքից:
«Ֆերենրբախչե»-ի մեղավորության ապացուցման դեպքում ակումբը կրկին կորակազրկվի: Հիշեցնենք, որ ակումբը Թուրքիայի առաջնությունն ավարտել է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում՝ վաստակելով 61 միավոր:








































