Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, ով ոչ լուրջ վնասվածք է ստացել «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում Կոլումբիայի հավաքականի դեմ կայացած խաղում, չի ցանկանում վտանգել իր առողջությունը: Այսպիսով՝ ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ բաց կթողնի Էկվադորի դեմ հանդիպումը:
«Ինձ բավականին լավ եմ զգում, սակայն չեմ կարող ասել՝ դուրս կգամ արդյո քխաղադաշտ Էկվադորի դեմ խաղում: Չեմ ցանկանում վտանգել առողջությունս»,- Մեսսին մեջբերում է Ole-ն:








































