Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին կարծում է, որ թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Նեյմարը խնդիրներ չեն ունենա խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս:
«Մեսսին ու Նեյմա՞րը. հասկանում եմ՝ ինչ ի նկատի ուներ Կրոյֆը, երբ ասում էր, որ նավում երկու առաջնորդներ չեն լինում:
Բայց մենք կարողանում ենք թիմային շահը բարձր դասել անձնական շահից: Մեսսին ու Նեյմարը խնդիրներ չեն ունենա խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս»,- հայտարարել է Չավին:







































