ԱՄՆ-ում կայացել է «Թոնի» 67-րդ թատերական մրցանակաբաշխության արարողությունը: Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, լավագույն բրոդվեյան ներկայացում է ճանաչվել «Վանյան ու Սոնյան, Մաշան ու Սփայկը» բեմադրությունը՝ Անտոն Չեխովի պիեսի հիման վրա:
«Լավագույն մյուզիքլ» է ճանաչվել «Գժական մարզակոշիկներ» նախագիծը, որի ստեղծմանը մասնակցել է հայտնի երգչուհի Սինդի Լոպերը: Նա արժանացել է նաև «Թոնիի»՝ օրիգինալ երաժշտության ու տեքստի համար: Այս մասին հայտնում է USA Today-ը:
«Լավագույն վերականգնված ներկայացում» են համարվել «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» բեմադրությունը («Թատրոն» անվանակարգում) և «Պիպին» («Մյուզիքլ» անվանակարգում):
Ինչ վերաբերում է երաժշտական թատրոնի արտիստներին, ապա լավագույն դերասան է ճանաչվել Բիլի Փորթերը («Գժական մարզակոշիկներ»), իսկ լավագույն դերասանուհի՝ Պատինա Միլլերը («Պիպին»):
Ռեժիսորների անվանակարգում հաղթանակը տոնել են Փեմ Մակիննոնը՝ «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ներկայացման համար, և Դիանա Պաուլուսը՝ «Պիպին» ներկայացման համար:








































