Չինաստանում մի քանի օր հունիսին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով 3.57 մլն մարդ նյութական վնաս է կրել: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Հատկապես ծանր է վիճակը երկրի 10 գավառներում՝ ներառյալ Հուբեյը, Հունանը, Ցզյանսին, Անհոյը, Յուննանը և Գույչժոուն: Պաշտոնական տվյալներով՝ տարերքին զոհ է դարձել 13 մարդ: Հորդառատ անձրևները ոչնչացրել են 287 հազար հեկտար գյուղատնտեսական ցանքատարածություն և ավերել ավելի քան 1.5 հազար բնակելի շինություն: Վնասի ընդհանուր չափը գնահատվում է 1.29 մլրդ յուան (209 մլն դոլար):









































