«Ինտեր»-ի ավագ Խավիեր Ձանետին համեմատել է կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիին լեգենդար արգենտինացի հարձակվող Դիեգո Մարադոնայի հետ:
«Համեմատելով Մեսսին և Մարադոնային՝ կարող եմ ասել, որ Լեոն գերազանցել է Դիեգոյին: Նա հանդիսանում է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը»,- հայտարարել է Ձանետին:
Հիշեցնենք, որ 25-ամյա Մեսսին հավասարավել է լեգենդար Մարադոնայի՝ մարզական կարիերայի ընթացքում հեղինակած գոլերի թվով:









































