Այսօր ռուս երգչուհի Գլյուկոզան նշում է իր 27 ամյակը:
Նատաշան արդեն 2 երեխաների մայր է, սիրող կին, հաջողակ մարդ և ուղղակի գեղեցկուհի: Երգչուհին թվում է անհոգ աղջնակ, ինչպիսին նրան հիշում ենք դեռևս «Հարսնացու» և «Փոքրիկ» հիթերից: Նրա խոսքերով՝ ինքն իրականում չի էլ զգում, որ 27 տարեկան է:
Պետք է նշել նաև, որ վերջին տարիներին Գլյուկոզան դարձել է նաև ոճի կուռք. երգչուհու յուրաքանչյուր կերպարը դրական արձագանքներ է ստանում նորաձևության քննադատների և իր երկրպագուների կողմից:
Ներկայացնում ենք Գլյուկոզայի ամենասեքսուալ կերպարները:








































