Սինգապուրցիները զանգվածային պատերազմ են հայտարարել մոծակներին: Բանն այն է, որ այս տարի արևադարձային տենդով (դենգե) հիվանդների թիվը գրեթե 2 անգամ ավելացել է՝ 2012 թ. համեմատ: Այս մասին հաղորդում է Straits Times պարբերականը:
«Մարդիկ արդեն զինվում են նորաձև սարքավորումներով, որոնք ուլտրաձայնային և էլեկտրամագնիսական ճառագայթներ են արձակում, ինչպես նաև սարքավորումներով, որոնք, քիմիական միացությունների շնորհիվ սպանում են մոծակներին»,- գրում է պարբերականը:
Այս տարի դենգեով վարակվածների թիվը գերազանցել է 9 հազարը: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ընդհանուր վարակվածների թիվը հասել է 9 հազար 139-ի այն դեպքում, երբ նախորդ տարի դենգեով վարակված էր 4 հազար 632 մարդ:









































