«Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը հայտարարել է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան թիմն ավելի ուժեղ կդարձնի:
«Գվարդիոլան փորձառու մասնագետ է: Նա մեր թիմն ավելի ուժեղ կդարձնի: 2012/13թթ մրցաշրջանի մեր հաջողությունը խոչընդոտ չի լինի նրա համար:
Մեզ նոր հաղթանակներ են սպասվում Գվարդիոլայի հետ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sueddeutsche-ն:
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Յուպ Հայնկեսին:








































