Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է խաղացողներ ընտրել իր նոր թիմի համար:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետը պատրաստվում է մինչև ընթացիկ ամսվա ավարտը պայմանագրեր կնքել «Նապոլի»-ի ֆուտբոլիստ Էդիսոն Կավանիի, «Զենիթ»-ի հարձակվող Հալկի և «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստ Ստևան Յովետիչի հետ: «Արիստոկրատներ»-ը խաղացողների իրավունքների դիմաց 130 մլն եվրո կվճարեն:
Հիշեցնենք, որ լոնդոնյան թիմը գրեթե համաձայնության է եկել նաև «Բայեր»-ի հարձակվող Անդրե Շյուրլեի տեղափոխության վերաբերյալ:







































