«Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր առողջական վիճակի մասին:
«Ես լավագույն մարզավիճակում չեմ: Շուրջ երկու ամիս է բուժվում եմ, վաղուց չեմ խաղացել: Դա է պատճառը, որ մենք մարզչի հետ որոշում էինք կայացրել, որ ես խաղադաշտ դուրս կգամ միայն երկրորդ խաղակեսում:
Չգիտեմ, կարո՞ղ եմ արդյոք խաղալ Էկվադորի ընտրանու դեմ հանդիպմանը: Ես իսկապես դեռևս խնդիրներ ունեմ: Բայց ինձ հետ, թե առանց ինձ Արգենտինայի հավաքականը միշտ պետք է հաղթի»,- ասել է Մեսսին:







































