Հարձակվող Ուեյն Ռունին կլքի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ֆուտբոլիստը բանակցել է երկու ակումբների հետ:
27-ամյա հարձակվողը նախ բանակցել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբների հետ, այնուհետև մեկնել արտասահման` եվրոպական ակումբ հնարավոր տեղափոխությունը քննարկելու նպատակով: Անգլիայում ենթադրում են, որ Ռունիի ծառայություններով հետաքրքրված են «Չելսի»-ն և «Արսենալ»-ը:
Եվրոպական ակումբներից նրա ծառայություններով հետարքրքված են ՊՍԺ-ն, «Մոնակո»-ն և Մադրիդի «Ռեալ»-ը:





































