ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունիսի 2-ից 8-ն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ:
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Նշենք նաև, որ բացի վերոնշյալ խախտումներից, հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկվել է նաև դիվերսիոն հետախուզական գործողության փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած աչալուրջ գործողությունների շնորհիվ ադրբեջանական բանակի հերթական սադրանքը ձախողվել է:
Հակազդիչ գործողությունների արդյունքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:








































