Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն վստահեցրել է, որ համաձայնության կհասնի մադրիդյան ակումբի հետ` նոր պայմանագրի պայմանների շուրջ:
«Ամեն ինչ լավ է, չեմ անհանգստանում այդ առումով: Գիտեմ, որ մենք «Ռեալ»-ի հետ համաձայնության կհասնենք»,- նշել է պորտուգալացի ֆուտբոլիստը:
Ինչպես արդեն հայտնել ենք, Ռոնալդուի` «Ռեալ»-ի հետ պայմանագրի ժամկետը լրանալու է 2015 թվականին: Պորտուգալացի ֆուտբոլիստը «արքայական ակումբ» է տեղափոխվել 2009 թվականին` «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Իսպանական գրանդի ղեկավարները 80 մլն ֆունտ են վճարել նրա տրանսֆերի դիմաց:






































