Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները ստացել է «ՄՈւԶ-TV-2013» մրցանակաբաշխության «Կյանքում ունեցած ավանդի» համար մրցանակը:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան «Օլիմպիյսկի» մարզահամալիրում, հայտնում է RIA Novosti-ն:
«ՄՈւԶ-TV-2013»-ի մրցանակը՝ արծաթե ափսեն, Պոզներին հանձնել են հաղորդավարներ Լերա Կուդրյավցևան և Մաքսիմ Գալկինը:
Ներկայացնելով Պոզներին՝ Գալկինն ասել է, որ Պոզները «սերունդների շարունակականության կենդանի մարմնացումն է, որի մասին բոլորն այդքան շատ են խոսում, քանի որ բոլորը, ում գոնե մեկ անգամ հեռուստաեթեր է տրվել, երազել են հավասարվել ու ցանկացել են գոնե մի փոքր նմանվել նրան:
Պոզները խոստովանել է, որ մրցանակն իր համար «անսպասելի էր ու մեծ պատիվ»:
«Անցած տարի այդ մրցանակն ստացավ մարդ, ում ես անչափ շնորհակալ եմ, ու առանց որի չէր լինի նման շոու, ինչպես այսօր, ու այն երաժշտությունն էլ չէր լինի Ռուսաստանում: Նրա անունն է Միխայիլ Գորբաչով: Այն, որ նրանից հետո ես նույն մրցանակն եմ ստանում` ինձ համար մեծագույն պատիվ է: Ժանրի կանոնների համաձայն՝ ես պետք է երգեի, սակայն ես դա չեմ անի, դրա փոխարեն «կերգեմ» ամեն երկուշաբթի, ժամը 1.00-ին` այնքան, որքան թույլատրեն»,- ասել է Պոզները՝ ակնարկելով իր «Պոզներ» ծրագիրը ռուսական «Առաջին ալիքով»:








































