Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ձերբակալել են մի տղամարդու, ով ամբողջովին մերկ զբոսնել է քաղաքում` ձեռքին խաչ բռնած, հաղորդում է korrepondent-ը:
Ականատեսների փոխանցմամբ` դա տեղի է ունեցել հունիսի 6-ին: Բարձր ձայնով հոխորտալով և նզովելով Յանուկովիչին, Պուտինին ու քահանաներին, նա անցել է մոտ կես կիլոմետր:
Դրա հետ մեկտեղ տղամարդը բղավել է. «Ով հետևի ինձ` կբուժեմ ՁԻԱՀ-ից»:
Քաղաքապետարանի շենքի մոտ նրան ձերբակալել են:









































