Լիբանանի Զինված ուժերը պատրաստ են հակահարված տալ հրահրողներին, որոնք փորձում են երկիրը ներքաշել սիրիական հակամարտության մեջ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով հանրապետության հրամանատարությանը:
«Բանակի հրամանատարությունը քաղաքացիներին կոչ է անում չտրվել սադրանքին, որի նպատակն է հետ գցել Լիբանանը կամ ներքաշել նրան անհեթեթ պատերազմի մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նաև ասվում է, որ բանակը պատրաստ է «զինված պատասխան տալ ցանկացած ոտնձգության»:









































