Intel-ը Computex 2013 համակագիչների ցուցահանդեսին ներկայացրել է USB-կուտակիչիի նախատիպը` Thunderbolt տեխնոլոգիայի աջակցությամբ: Ընկերության կողմից ստեղծված «ֆլեշը»` 128 գեգաբայթ ծավալով, տեղեկատվությունների փոխանցման արագությամբ շատ անգամ գերազանցում է իր նմաններին, հաղորդում է PCWorld-ը:
Ինչպես ընդգծել է Intel-ի ինժեները, Thunderbolt –ը ամենաարագ տեխնոլոգիան է` համակարգիչների և պերիֆերային սարքերի միջև տվյալներ փոխանակելու համար: Տեղեկատվությունը փոխանցվում է վայրկյանում մինչև 10 գիգաբիթ արագությամբ կամ երկու անգամ ավելի արագ, քան USB 3.0-ով:
Intel տեխնոլոգիայով հարստացված են նոթբուքերը,և Mac համակարգիչները և որոշ անձնական համակարգիչներ:










































