ԱՄՆ Օկլահոմա նահանգի Տալսա քաղաքից Վիշալ Տխակարը դատի է տվել իր բժշկին, որը նրան պլաստիկ վիրաբուժության արդյունքում թողել է առանց քթի: Ինչպես հայտնում է lifenews.ru-ն, բժիշկը սխալմամբ հեռացրել է նրա քիթը:
Ամերիկացու խոսքով՝ 2006թ. նա ծանր դեպրեսիա է ապրել ամուսնալուծությունից հետո, և որոշելով փոխել իր կյանքը՝ դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանը և ցանկացել փոխել իր արտաքինը: Նա նույնիսկ չի կասկածել, որ իր ցանկությունը կարող է վերածվել իսկական ողբերգության:
Տղամարդը դիմել է American Board of Cosmetic Surgery-ում աշխատող բժշկին՝ ցանկանալով ուղղել քթի ձևը: Վիրահատությունից հետո տղամարդը զգացել է, որ դժվարությամբ է շնչում: Դրանից հետո նա 1 տարում 8 անգամ դիմել է բժշկի, որպեսզի ուղղեն վիրահատական սխալները:
Հերթական գործողությունից հետո տղամարդը նայելով հայելուն՝ սարսափահար է եղել. բժիշկները հեռացրել էին քիթը: Նրանք դա բացատրել են վարակմամբ:
Անձամբ վիրաբույժը չի ընդունում մեղքը ու ամբողջ ուժով փորձում է խուսափել ԶԼՄ-ների հետ շփումներից:









































