Թուրքիայի տարբեր քաղաքներում մոտ մեկ շաբաթ շարունակված բողոքի ակցիաները մասամբ ազդել են երկրի տնտեսության վրա՝ հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը: Այս մասին գրում է թուրքական The Lira թերթը:
Նախարարի խոսքով՝ Թուրքիայի տնտեսությունում մեծ անկում չի սպասվում:
Համաձայն պաշտոնական հաշվետվության՝ բողոքի ակցիաներից հետո երկրի զբոսաշրջության ոլորտում նկատվել է անկում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օտարերկրացի զբոսաշրջիկների մոտ 30 տոկոսը չեղյալ է հայտարարել Ստամբուլի հյուրանոցներում արված պատվերները:
Երկրի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ Թուրքիայում բողոքի ակցիաների հետևանքով հասցված վնասը գերազանցում է 70 մլն լիրան:










































